Կիպրոսի խորհրդարանն ընդունել է միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը
Կիպրոսի խորհրդարանն այսօր ընդունել է միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը: Փաստաթուղթն ուղարկվելու է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ վավերացնելու համար, հաղորդում է lenta.ru-ն:
Օրինագծով ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զույգերը երեխա որդեգրելու իրավունք չեն ունենա: Օրինագծին կողմ է քվեարկել 39 պատգամավոր, դեմ՝ 12-ը և ձեռնպահ՝ 3-ը:
Միասեռական ամուսնությունները օրինականացված են եվրոպական 13 պետություններում՝ Սլովենիայում, Իսպանիայում, Դանիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Իռլանիդայում և Մեծ Բրիտանիայում: