211652_close_icon
views-count2402 դիտում article-date 14:50 15-07-2015

Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում «Իսլամական պետության» շունչն անգամ չի լինի

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ թույլ չի տա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շունչն անգամ զգացվի Չեչնիայում: «Մենք այդ «պետություն» ասվածից չափազանց շատ ենք լսում, որ նրանք ինչ-որ ճյուղեր են բացել Հյուսիսային Կովկասում և նրանց գործունեությունը գնալով ընդլայնվում է: Ուզում եմ հայտարարել, որ այդ «շայթանները» ոչ մի հույս թող չունենան և Չեչնիայի Հանրապետությունում չեն լինի ոչ նրանց բազաները, ոչ մասնաճյուղերը և ոչ էլ նույնիսկ շունչը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր