Սիրիայի հյուսիս-արևելքում ավիահարվածների հետևանքով սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 առաջնորդներ, հաղորդում է ZN.ua-ն՝ հղում անելով Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդին:
Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ խոսքը գնում է Իրաքի քաղաքացի Աբու Օսամա ալ-Իրաքիի և Սիրիայի քաղաքացի Ամեր ար-Ռաֆդանիի մասին: Հայտնի չէ, սակայն, թե ահաբեկիչները սպանվել են միջազգային կոալիցիոն ուժերի, թե սիրիական բանակի հասցրած հարվածներից: