211652_close_icon
views-count3961 դիտում article-date 18:48 13-07-2015

Շնորհակալություն, Իկեր. ֆոտոշարք, տեսանյութ

Այսօր Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժեշտ տվեց Մադրիդի «Ռեալին», որտեղ հանդես է եկել 1998 թվականից և վաղը արդեն պաշտոնապես կհամալրի «Պորտուի» շարքերը: Իսպանիայի հավաքականում և «Ռեալում» Կասիլյասի նախկին և ներկա բազմաթիվ ֆուտբոլիստներ իրենց մաղթանքի խոսքն են հղել դարպասապահ ընկերոջը: Մասնավորապես, Անդրես Ինյեստան գրել է. «Իկեր, քեզ հաջողություն եմ մաղթում նոր թիմում»: Սերխիո Ռամոս. «Համատեղ անցկացրած 10 տարում քո հետ ընդհանուր շատ պահեր ենք ունեցել: Մեծագույն ավագ, շնորհակալություն»: Դևիդ Բեքհեմ. «Տխուր է տեսնել, թե ինչպես է Իկերը հեռանում մի ակումբից, որը նա պաշտում էր և այդքան տարիների ընթացքում իրեն չի խնայել թիմի համար: Իկերը իսկական ընկեր է, հրաշալի մարդ և ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը: Նա «Ռեալի» իսկական լեգենդն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր