ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված մշակութային կոնֆերանս Երևանում (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 12-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցան քննարկումներ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայիս փոփոխվող աշխարհում» թեմայով, որին հաջորդեց քննարկում՝ «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն» խորագրով:
Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից: