211652_close_icon
views-count1280 դիտում article-date 17:00 12-07-2015

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և նույն կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ նահանգների հայկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունները և այդ համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի և Արցախի խորհրդարանի փոխգործակցության թեմաները : Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել ԱՀՀ հետ նախորդ տարիների համագործակցության արդյունքներից և վստահեցրել` այն շարունակելու պատրաստակամության մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Արցախի հանրային-տնտեսական կյանքի աշխուժացման հարցերի շուրջ, և նախանշվել են հետագա անելիքները:

Նմանատիպ նյութեր