9311 դիտում
11:31 12-07-2015
Երևանում 39-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 11-ին, մահվան ելքով վրարեթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 39-ամյա Իգոր Գալստյանը, Արտաշիսյան 59/1 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 11183 մակնիշի Տ 7643 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Լևոն Պողոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ի դեպ, երեկ` հուլիսի 11-ին, նույն փողոցում, [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59406/]10 րոպե անց տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթ[/url] և ավտովթար, ինչի մասին տեղեկացրել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+