Աննա Ախմատովայի հուշարձան է բացվել սիցիլիական քաղաքում
Սիցիլիայի Տաորմինա քաղաքում ռուս գրող Աննա Ախմատովայի պատվին հուշարձան է կանգնեցվել: Հուշարձանի բացման արարողության ժամանակ իր ողջույնի խոսքում քաղաքապետ Էլիջո Ջարդինան շնորհավորել է «մեծագույն ռուս բանաստեղծուհուն Սիցիլիա երջանիկ վերադարձի համար»:
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ախմատովան Սիցիլիայում եղել է 1964 թվականին և արժանացել գրական «Էթնա-Տաոռմինա» անվան պատվավոր մրցանակի: Բացի այդ այս քաղաքում Աննա Ախմատովայի անվամբ փողոց կա: