Ժնևում մեկնարկել է Զարիֆ-Քերրի հանդիպումը
Ժնևում քիչ առաջ սկսվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի միջև հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Բանակցություններին ներկա են նաև Եվրամիության քաղտնօրեն Հելգա Շմիդտը և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիզը:
Դեռևս հայտնի չէ, թե որքան կտևեն բանակցությունները, սակայն Քերրին ծրագրել է կիրակի առավոտյան մեկնել Շվեյցարիայից: