211652_close_icon

Հռոմում ավարտվել է Լավրով-Քերրի դռնփակ երկկողմ հանդիպումը

views-count1201 դիտում article-date 10:03 15-12-2014
Հռոմում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի երկկողմ հանդիպումը: Այն անցկացվել է Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: 3 ժամից ավելի տևած հանդիպմանը քննարկվել է Մերձավոր Արևելքի իրավիճակը: Հանդիպման սկզբում Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահանջում է իրավիճակի անհապաղ լուծում, քանի դեռ այն դուր չի եկել վերահսկողությունից: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը հայտնել էր, որ կողմերը քննարկելու են Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամները:

Նմանատիպ նյութեր