Ռոջեր Ֆեդերերը շարունակում է ապշեցնել. տեսանյութ
Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է բոլորին ապշեցնել իր մրցելույթներով, թեպետ օգոստոսի 5-ին արդեն լրանում է նրա 34-ամյակը, ինչը այս մարզաձևում պատկառելի տարիք է համարվում:
Այսօր Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում՝ ընդամենը երեք սեթում 7:5, 7:5, 6:4 հաշվով հաղթելով բրիտանացի Էնդի Մարեյին, հերթական անգամ կխաղա թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում: Նշենք, որ մրցավեճը տևեց 2 ժամ վեց րոպե:
Եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի աշխարհի թիվ մեկ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը մյուս կիսաեզրափակիչում, նույնպես երեք սեթում հաղթեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին՝ 7:6 (7:2), 6:4, 6:4:
Այս երկու թենիսիստները նաև նախորդ տարի հանդիպեցին Ուիմբլդոնի եզրափակիչում, որն ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով:
Նշենք, որ վճռական խաղը կկայանա հուլիսի 12-ին: