ՇՀԿ-ի անդամ պետությունները դեմ են հանդես եկել տիեզերք զենք ուղարկելուն
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները Ուֆայում կայացած գագաթնաժողովի ավարտին հռչակագիր են ընդունել, որով անթույլատրելի է համարվում տիեզերք զենք ուղարկելը, հաղորդում է Ria Novosti-ն:
Հռչակագրում ասված է. «Անդամ պետություններն ընդգծել են տիեզերական տարածքը ռազմականացնելը կանխելու կարևորությունը, որպեսզի բոլորի համար ապահովվի հավասար և անբաժանելի անվտանգություն, ինչպես նաև պահպանվի գլոբալ կայունությունը»:
Ընդունվել է ևս մեկ հռչակագիր, որում ասված է, որ հակահրթիռային պաշտպանության համալիրների անսահմանափակ արտադրությունը կարող է սպառնալ համաշխարհային անվտանգությանը: