1876 դիտում
15:45 10-07-2015
Բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը
«Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը արդեն երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումներից է։ Գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Քաղաքապետի տեղակալը շրջել է տոնավաճառում, ծանոթացել տաղավարների առաջարկներին։ «Ընթերցող Երևան» գրքերի բացօթյա տոնավաճառին մասնակցում են մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ, գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններ։
«Ամռանը Երևանում բազմաթիվ են միջոցառումները. «Երևանյան ամառ 2015»-ում ընդգրկված են ամենատարբեր հետաքրքրություններն ունեցող երեխաներին ու մեծահասակներին հետաքրքրող միջոցառումներ։ «Երևանյան ամառ»-ն արդեն երրորդ տարին է` իրականացնում ենք, և ծրագրի ամենամեծ արձագանք ունեցած միջոցառումները դառնում են ավանդական։
«Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը դրանցից մեկն է։ Շատ հաճախ խոսվում է, որ ընթերցասիրությունը նահանջում է, բայց պետք է փաստենք, որ վերջին շրջանում գիրքը վերադառնում է իր բարձրադիր տեղը և դրանում մեծ է նաև հրատարակիչների ու գրախանութների դերը։ Այսօր ուշադրության կենտրոնում են նաև գրադարանները։ Վերջին երեք տարիներին Երևանի քաղաքապետարանը մեծածավալ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի գրադարաններում՝ վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև գրաֆոնդերի համալրման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը։
«Ընթերցող Երևան» տոնավաճառում հրատարակչություններն ու գրախանութները գրքասեր, ընթերցասեր այցելուներին ներկայացրել են բազմազան ու բազմալեզու գրականություն, այդ թվում և նորատիպ գրքեր, մանկական գրականություն։ Իսկ գրադարանների համար տոնավաճառը ոչ միայն ընթերցասերներին իրենց գրաֆոնդը ծանուցելու միջոց է, այլև հրատարակչությունների ու գրախանութների առաջարկած նորույթներին ծանոթանալու և գործընկրային կապեր ձեռքբերելու լրացուցիչ հնարավորություն։
Գրքի տոնավաճառի օրերին նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ՝ հեղինակների մասնակցությամբ, ինչպես նաև գրական հանդիպումներ գրողների հետ։
Երևանի Միսակ Մանուշյանի անվան պուրակում ընթացող «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը երկօրյա է և կգործի նաև հուլիսի 11-ին։
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
19:00 09-07-2015
Կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը
1095 դիտում
15:53 15-06-2016
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը
1125 դիտում
15:50 16-06-2016
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին