Իրաքին են վերադարձվել Ասորական թագավորության ժամանակաշրջանի գողացված արձանների բեկորներ
Ասորական թագավորության ժամանակաշրջանի հարթաքանդակների, կիսանդրիների, արձանների բեկորներ, ինչպես նաև Բաբելոնում պեղումների ժամանակ հայտնաբերված թանկարժեք գտածոների շուրջ 800 նմուշներ Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Հորդանանից և այլ երկրներից վերադարձվել են Բաղդադի ազգային թանգարան:
Արվեստի գործերը Իրաքից զանգվածաբար դուրս էին բերվել Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Այժմ թալանը շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: