1955 դիտում
10:34 10-07-2015
Ինչու՞ այսօր Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը օրենքի առաջ չեն կանգնում. Փայլակ Հայրապետյան. ՉԻ
«Չորրորդ իշխանությունը». գրում է, որ Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Օֆշորի» գործով դատական նիստի ժամանակ երեկ ցուցմունք է տվել սնանկացած գործարար Փայլակ Հայրապնտյանը։ Դատական նիստում երբեմնի խոշոր գործարար Փայլակ Հայրապետյանը դատավորին նման հարց է ուղղել. «Ինչու՞ այսօր Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը օրենքի առաջ չեն կանգնում: Մի օր կանգնեցնելո՞ւ եք, ասեք՝ ա՛յ հանցագործներ, ի՞նչ եք արել այդ գումարները»:
Թերթը տեղեկացնում է, որ Հայրապետյանը պատմել է, որ 2009 թվականին 23 արդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ինքն ուշացած է ներկայացել։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլար վարկը, որի 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ «Ես 15 րոպե ուշացումով մտա, Հայաստանում ադամանդի գործունեությամբ զբաղվող 23 ընկերությունների տնօրենները նստած էին։ Նստած էր էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, նաև Արթուր Սուքիասյանը, ում բոլորովին չէի ճանաչում։ Երիցյանն ասաց՝ Հայրապետյանը նոր է եկել, նորից կրկնենք։
100 մլն-ի հումքի տեսակները Աշոտը ուղարկել է Մոսկվա, որովհետև այն որակական առումով գնին չէր համապատասխանել։ Կա երկրորդ տարբերակ», պատմել է գործարարը՝ հայտարարելով, որ երկրորդ տարբերակը Աշոտ Սուքիասյանի առաջարկն էր, ըստ որի՝ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչև 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում 50 հա ոսկու և ադամանդի մեծ հանքեր ունի»։
Դատական նիստի մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4757 դիտում
14:03 01-05-2014
«Օֆշորային» սկանդալի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կկանչեն Հայաստան. Փայլակ Հայրապետյան
4567 դիտում
16:02 04-02-2014
Երբ Աշոտ Սուքիասյանին հանդիպեմ, պետք է ասեմ. «Գետինը մտնեիր, ավելի լավ չէ՞ր լինի, տղա ջան». Փայլակ Հայրապետյան
5960 դիտում
09:55 01-09-2018
Մեր ժողովրդին դարձրել էին «դարմայեդ». Փայլակ Հայրապետյան. «Ժամանակ»
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»