4760 դիտում
14:03 01-05-2014
«Օֆշորային» սկանդալի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կկանչեն Հայաստան. Փայլակ Հայրապետյան
«Օֆշորային» սկանդալի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կկանչեն Հայաստան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ օրենքը դա է պահանջում:
Միաժամանակ ավելացրեց, որ սկանդալի մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանն առավելագույնը 2 շաբաթից պետք է արդեն լինի Հայաստանում:
«Եթե օրենքի երկիր է, իսկապես երկրում օրենքը գործում է, ապա նրա գալուց հետո նաեւ պետք է Հայաստան կանչեն Հայաստանից անհետացած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ես նման հույս ունեմ»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Աշոտ Սուքիասյանին ձերբակալման պահից 40 օրվա ընթացքում կտեղափոխեն Հայաստան: Փայլակ Հայրապետյանը հիշեցրել էր նաև, որ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ էկոնոմիկայի նախարարը դեռ Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փ. Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
1955 դիտում
10:34 10-07-2015
Ինչու՞ այսօր Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը օրենքի առաջ չեն կանգնում. Փայլակ Հայրապետյան. ՉԻ
Այս բաժնից
862 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը