1160 դիտում
15:24 09-07-2015
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» վերականգնողական բուժման ծրագիրը շարունակվում է
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թվականի տարեշրջանի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլն է մեկնարկել։ Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ, շարունակական նախագիծն է, որը վերականգնողական բուժման կուրս է մանկական ուղեղային կաթված ունեցող այն երեխաների համար, ովքեր միայանակ մայրերի խնամքին են։ Դեռևս անցյալ տարվանից ծրագրում ներառված են երևանաբնակ 17 երեխաներ։
«Առողջական այս խնդիրն ունեցող երեխաների համար ծրագիր կազմակերպելիս միշտ փնտրում ենք նոր բաղադրիչներ, որ կարող են ավելի օգտակար լինել։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի էլ է երեք փուլով անցկացվելու։ Ամեն փուլը ավարտելիս զրուցում ենք ծնողների հետ. ինչպես մասնագետների, նույնպես և ծնողների գնահատականը շատ կարևոր է համոզվելու համար, որ նախաձեռնությունը տեղին է ու ճիշտ է կազմակերպված։ Ծրագիրը շարունակական է լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Երեխաների վերականգնողական թերապիան իրականացնող մասնագետները յուրաքանչյուր երեխայի տվյալները նրանց հետ աշխատած ամեն ժամից հետո գրի են առնում, և տվյալների համեմատությունը ծրագրի դրական ազդեցությունը տեսանելի է դարձնում։
«Այս երեխաները ամբողջ տարին վերականգնողական տարբեր կուրսեր են անցնում։ Շարունակականությունը վերականգնողական բուժման առաջնահերթ պայմաններից է։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրը այդ ամբողջ ծավալի օղակներից է, որ հնարավորություն է ընձեռում չընդհատել այդ կարևոր շրջափուլը։ Այս տարվա առաջին փուլը՝ արտթերապիան, արդեն ավարտել ենք լավ արդյունքներով, որն էլ ավելի կամրապնդվի ջրային թերապիայով. ի դեպ, ջրային թերապիայի մեր մասնագետը վերջերս Գերմանիայում է վերապատրաստվել և դա անշուշտ կբարելավի թերապիայի որակը»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։
Ջրային թերապիային հաջորդելու է կինեզոթերապիան՝ շարժումներով բուժումը, որը ևս հենաշարժական ապարատը ամրացնելու եղանակներից է։
Նմանատիպ նյութեր
735 դիտում
13:24 13-05-2015
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թ-ի տարեշրջանը
Այս բաժնից
1075 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը