Հաքերները կոտրել են Թուրքիայում տեղակայված գերմանական Patriot ԶՀՀ-ների ծրագրային համակարգը
Հաքերներին հաջողվել է կոտրել Սիրիայի հետ թուրքական սահմանային շրջաններում տեղակայված գերմանական Patriot զենիթահրթիռային համալիրների ծրագրային համակարգը: Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով գերմանական Behorden Spiegel ամսաթերթին:
Թերթի փոխանցմամբ՝ ներկա պահին Patriot-ները չեն կատարում հրամանները:
Առայժմ թուրքական իշխանությունները պաշտոնական որևէ արձագանք չեն տվել այդ տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ ԶՀՀ-ները տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին 2012 թվականին՝ Անկարայի խնդրանքով՝ Սիրիայի կողմից եկող հնարավոր սպառնալիք հետ մղելու նպատակով: