995 դիտում
11:07 09-07-2015
Կայացել է սեմինար՝ քննիչների և փաստաբանների համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 8-ին մասնակցել է «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում կայացած սեմինարին, որը նախատեսված էր քննիչների և փաստաբանների համար: Սեմինարը իրականացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությանբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, միջազգային իրավախորհրդատուներ Քրիս Ֆրոսթը և Էնդի Բերնհարդտը, ինչպես նաև քննիչներ, փաստաբաններ ու իրավաբաններ:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ քրեական արդարադատության ոլորտում պրոբացիայի ծառայության նոր ինստիտուտի ներդրումը նպատակ ունի նվազեցնել ազատազրկման ձևով պատիժների ու խափանման միջոցների կիրառումը, քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը, հանցագործություն կատարած անձանց ուղղումն ու վերասոցիալականացումը, կրկնահանցագործության կանխարգելումը:
«Քրեական արդարադատության ոլորտում վերջին տասնամյակում բավականաչափ փոփոխություններ են եղել. ներմուծվել է վերականգնողական արդարադատության գաղափարը, որը նշանակում է՝ Քրեական օրենսգրքով սահմանված պատժի նպատակներին կարելի է հասնել նաև այլընտրանքային պատժատեսակներ կիրառելով, այլ ոչ թե բացառապես անձին զրկելով ազատությունից: Արևմտյան երկրներում ներդրված պրոբացիոն ծառայության վերլուծությունները վկայում են այն մասին, որ վերականգնողական արդարադատության կիրառման արդյունքում՝ գոհունակություն է առաջանում քրեական արդարադատության համակարգից»,- նշել է Սուրեն Քրմոյանը:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ այլընտրանքային պատժի այս տեսակը վերաինտեգրում, վերասոցիալականացնում է հանցագործություն կատարած անձին հասարակության մեջ և այս պարագայում, մեծ է դատական համակարգի դերը պրոբացիոն ծառայության կայացման հարցում:
ԵԽ ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում մեկնարկել է պրոբացիոն ծառայության գործարկումը պիլոտային ստորաբաժանումներում: Նա կարևորել է դատավորների, քննիչների, փաստաբանների ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում, առանց որի հնարավոր չէ համակարգված արդյունավետ աշխատանքը:
Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայությունը քայլ առաջ է, քանի որ պատժողական քաղաքականությունից անցում ենք կատարում վերականգնողական արդարադատության:
Հանդիպման ավարտին Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատին և ՀՀ քննչական կոմիտեին պրոբացիայի ծառայության ստեղծման գործընթացին աջակցելու և, այս ոլորտում ակտիվ մասնակցության և համագործակցության համար:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1700 դիտում
16:48 18-02-2015
Փաստաբանների պալատում անցկացվել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների քննարկում-սեմինար
5514 դիտում
20:58 21-04-2017
ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել միջազգային սեմինար-քննարկում
1727 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
934 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում