211652_close_icon
views-count1518 դիտում article-date 10:58 09-07-2015

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան եւ այնտեղ հանդես եկել ելույթով, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Իր ելույթում ԼՂՀ Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ պատասխանել բարձրացված հարցերին: Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաեւ հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը: Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի եւ հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ: Հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր