41363 դիտում
19:52 08-07-2015
Աշտարակի կամրջի վրա «ճակատ-ճակատի» բախվել են BMW-ն ու Toyota -ն. BMW-ի վարորդը վթարից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում` Աշտարակի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչ Արթուր Կիրակոսյանի վարած Toyota մակնիշի 10 QO 800 համարանիշի և BMW մակնիշի 35 ԼP 763 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարից հետո BMW-ի վարորդը տեղափոխվել է տուն, որտեղ վատացել է նրա ինքնազգացողությունը և տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-իս դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Արտավազդ Մելքոնյանի գլխավորությամբ:
Ըստ հավաքվածների տեղեկությունների` վարորդը եղել է միջին տարիքի տղամարդ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` BMW-ն հաշվառված է Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արամայիս Ստեփանյանի անվամբ:
Ըստ տեղեկությունների` մեղավորը BMW -ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota -ին: Մասնագետների կարծիքով, հնարավոր է` մեքենան վարելու ընթացքում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողացել կառավարել մեքենան, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, տեղեկություն ստացվեց, որ BMW-ի վարորդը` Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 58-ամյա Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+