1759 դիտում
21:40 08-07-2015
Սարալանջի փողոցի հենապատի նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ֆոտոշարք
Սոցիալական ցանցում տեղ գտած և այնուհետ որոշ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառված այսպես կոչված «ահազանգն» այն մասին , թե իբր Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը՝ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում:
Ահազանգի հեղինակները շափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման, ամրացման և ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Այսպես կոչված «ահազանգի» հեղինակները և այն տիրաժավորողները եթե հետաքրքրվեին և պատշաճ հարցում կատարեին Երևանի քաղաքապետարան, ապա կտեղեկանային, որ Սարալանջի հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում:
Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի, նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին: Կտեղեկանային նաև, որ, համաձայն նախագծի, նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝ պահպանելով նախկին տեսքը և ձևը: Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում, իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները: Կից ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է , թե ինչ տեսք է ունեցել հենապատը մինչ նորոգման աշխատանքների մեկնարկը և ինչ տեսք ունի աշխատանքների ներկա փուլում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
860 դիտում
12:43 22-06-2015
Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը
1621 դիտում
18:47 30-05-2016
Ավարտվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները
2820 դիտում
13:43 29-07-2019
Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 3 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար