828 դիտում
16:12 08-07-2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
ԱԺ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ կապերից՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարբերությունների առավել խորացմանը եւ ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
22:00 07-07-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
699 դիտում
21:08 06-10-2015
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1282 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում