Բյուզանդ փողոցի բնակիչները մի քանի րոպեով փակեցին Տիգրան Մեծ պողոտան
Երևանի Բուզանդ և Լալայանց փողոցների մի քանի տասնյակ բնակիչներ այսօր կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց էին կազմակերպել, փակելով Տիգրան Մեծ պողոտան:
Բնակիչները պահանջում էին իրենց խոստացված բնակարանները: Կարճ ժամանակահատվածում ոստիկանները բացեցին Տիգրան Մեծ պողոտան, իսկ ցուցարարները բողոքի ակցիան շարունակեցին կառավարության շենքի դիմաց։
«Պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ, մեր խնդիրները ե՞րբ են լուծվելու, մեզ բնակարան ե՞րբ են տալու»,- նշում էին նրանք։
Հիշեցնենք, որ 2004թ. Երևանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տների տարածքը գերակա շահ էր ճանաչվել և հատկացվել կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությանը, որը ամբողջությամբ չի կատարել պայմանագրային պարտավորությունները, և բնակիչների մի մասը փոխհատուցում չի ստացել։