7670 դիտում
12:42 08-07-2015
Երկար լռությունից հետո Բիբինը հայտնվեց եւ խոսեց
Մենք չենք կարող մեր կորուստներից դուրս վճարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եւգենի Բիբինը:
Նա նաեւ նշել է, որ էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ:
Իսկ ՀԾԿՀ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն էլ նշեց, որ ՀԷՑ-ի առաջարկը կքննարկվի 1-2 ամսվա ընթացքում:
ՀԷՑ-ը նաեւ զեկույց ներկայացրեց, սակայն այն ներկայացրեց ոչ թե ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, այլ ՀԷՑ-ի սակագնային քաղաքականության բաժնի ներկայացուցիչը: Ներկայացվեց ՀԷՑ-ի ներդրումային քաղաքականությունը, թե որքան ներդրումներ են արվել և որքան դեռ պետք է անեն՝ էներգամատակարարում ապահովելու համար:
Բիբինն էլ նշեց, որ ՀԾԿՀ ուշադրությանն է ներկայացված ներդրումային ծրագիրը, որն ունի սուղ ժամանակ` իրագործվելու համար եւ հույս հայտնեց, որ ՀԷՑ-ը կիրականացնի այդ ներդրումային ծրագիրը: Դրանից հետո ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը դրեց քվեարկության, որն ընդունվեց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ:
Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այն կթանկանա 6.93 դրամով, ինչին հաջորդեցին բողոքի զանգվածային ցույցերը, որից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ թանկացված վճարները քաղաքացիները չեն վճարի, այլ կառավարությունը կփոխհատուցի մինչեւ աուդիտի անցկացումը:
Նմանատիպ նյութեր
3715 դիտում
17:56 13-04-2021
Երգիչ Ռոբ Ավալյանը երկար լռությունից հետո կրկին նոր երգերով հանդես կգա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1884 դիտում
16:41 01-06-2014
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 26 տարվա լռությունից հետո կբացի դռները. տեսանյութ
1066 դիտում
19:05 15-12-2014
50-ամյա լռությունից հետո Սուրբ Հակոբ եկեղեցում ժամերգություն է կատարվել
Այս բաժնից
733 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
919 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
658 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր