211652_close_icon
views-count1048 դիտում article-date 19:05 15-12-2014

50-ամյա լռությունից հետո Սուրբ Հակոբ եկեղեցում ժամերգություն է կատարվել

Օրերս, 50-ամյա լռությունից հետոՀակոբ Մծբնա հայրապետի անունը կրող Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվեց ժամերգություն: 13-րդ դարի հինավուրց եկեղեցում խնկի բուրմունքի, բազմաթիվ վառվող մոմերի լույսերին միախառնվեցին ժամերգություն մատուցող քահանայի և հավատավոր ժողովրդի «Տէր, ողորմեա»-ն: Եկեղեցին զորանոց, թունաքիմիկատների պահեստ դառնալուց հետո մասնակիորեն հարդարվել է: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանն աշխատանքներ է տանում` Արարատյան Հայրապետական թեմի հետ եկեղեցին վերաօծելու համար, որից հետո ամեն կիրակի կմատուցվի սուրբ պատարագ: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր