1637 դիտում
10:46 08-07-2015
Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում է. լուսանկարներ
Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
Հուլիսի 7-ին Նախագահ Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Հայ Համայնքային Խորհրդի անդամների հետ եւ քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երկրի ղեկավարը տեղեկություններ է հաղորդել Արցախի կյանքի, ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, պատասխանել բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքն ակտիվ դերակատարություն ունի թ՛ե Միացյալ Թագավորության, թե՛ Սփյուռքի եւ թե՛ պատմական հայրենիքի կյանքում: Նախագահը երախտագիտություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության համար:
Հանդիպմանը մասնակցում էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
6767 դիտում
15:59 18-10-2017
Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բելգիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
645 դիտում
12:11 03-04-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ. լուսանկարներ
5615 դիտում
16:38 08-07-2015
Ադրբեջանցիները Լոնդոնում բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Բակո Սահակյանի
Այս բաժնից
553 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7774 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա