Եգիպտոսում ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների»` Սուեզի ջրանցքը ականապատած անդամները
Եգիպտոսում ձերբակալվել են «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամները, որոնք, ըստ իրավապահների, ականապատել են Սուեզի ջրանցքը` ահաբեկչության միջոցով այն արգելափակելու նպատակով:
Reuters-ի տվյալներով, 13 հոգուց բաղկացած խմբում եղել են նաև ջրանցքի ղեկավարության անդամներ: Խմբի մնացած անդամներին որոնում են: Չարագործները հասցրել են ռումբեր տեղադրել Սուեզի ջրանցքի մաքրման և էլեկտրամատակարարման համակարգերի կառույցներում և ջրանցքի ափերին: