211652_close_icon
views-count1422 դիտում article-date 13:58 07-07-2015

Կողոպուտ կատարողին հայտնաբերել և ձերբակալել են

Ոստիկանության Արմավիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ հուլիսի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց գտնվող դեղատան մոտ անհայտ անձը մոտեցել է իրեն, իր տաբատի հետևի գրպանից հանել բջջային հեռախոսը և նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1973 թ. ծնված Արտակ Հ.-ն, որը Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Արտակ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր