15661 դիտում
15:33 08-12-2018
Նոր նորքի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Արաքս» բենզալցակայանից 26-ամյա կողոպուտ կատարողին ու BMW-ն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել ու Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Խաչիկ Դարբինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 05։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի 33 PP 363 համարանիշի ավտոմեքենայով կողոպուտ կատարելու մեջ։
Նա BMW-ով մոտեցել է Մյասնիկյան պողոտայում գործող «Արաքս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայան և աշխատակցին՝ 34-ամյա Ա. Կ.-ին, խնդրել է, որ նա իր ավտոմեքենան լիցքավորի 20 հազար դրամի չափով։
Լիցքավորման ավարտից հետո Խ. Դարբինյանը դիմել է փախուստի՝ հափշտակելով 20 հազար դրամ գումարի չափով բենզին։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60687 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ