211652_close_icon

Ցուցարարները որոշեցին մնալ Ազատության հրապարակում. ոստիկանությունը դեմ չէ, բայց պահանջ են դնում

views-count2230 դիտում article-date 21:18 06-07-2015
Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարներն այսօր գիշերելու են այնտեղ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք հավաքվածներին առաջարկեցին ճշգրիտ հնարքներով պայքարը շարունակելու համար հինգշաբթի, ժամը19:00-ին իրականացնել խաղաղ միջոցառում, որը նախատեսված է թե օրենքով, թե իրենց իրավունքներով եւ ազատություններով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանությունը բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ ավելացրել էր, որ իրենք դեմ չեն, բայց պահանջել էր քաղաքապետարանից եւ մշակույթի նախարարությունից թույլտվություն ստանալ, նոր Ազատության հրապարակում հավաքը շարունակել: Նա անեւ ավելացրել էր, որ հինգշաբթի օրվը նախատեսված երթը թույլ չեն տալու:

Նմանատիպ նյութեր