slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին այս գիշեր էլ լուսացնել այնտեղ
211652_close_icon

Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին այս գիշեր էլ լուսացնել այնտեղ

views-count3102 դիտում article-date 23:51 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին 9-րդ գիշերն էլ լուսացնել այնտեղ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախ ակտիվը հարցրեց. «Ժողովուրդ, մնում ե՞նք» ինչին ի պատասխան հավաքվածներից ոմանք գոչեցին` «այո»: Թեեւ ցուցարարների թիվը նախորդ օրերի համեմատ ավելի քիչ է, բայց եկածներից շատերն էլ արդեն հեռանում են: Բայց կան ցուցարարներ, որ պողոտայում են գիշերելու: Նշենք, որ 23.00-ից հետո նրանք երգ, երժշտությունը դադարեցրեցին: Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանն էլ հորդորեց պահպանել համակեցության կանոնները եւ չաղմկել: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր