211652_close_icon
views-count2210 դիտում article-date 23:00 01-07-2015

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, Բաղրամյան պողոտայի ցուցարարները 10-րդ գիշերն էլ որոշեցին անցկացնել պողոտայում

Բաղրամյան պողոտայի ցուցարարները 10-րդ գիշերը եւս պատրաստվում են գիշերել Բաղրամյան պողոտայում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակիցը, ցուցարարները հայտարարեցին, որ իրենք այստեղ են կան ու կմանան այնքան ժամանակ մինչեւ իրենց կամքը թելադրենք: Իսկ, եթե իրենց հանեն այնտեղից` Մաշտոցի պողոտան կամ Թումանյան փողոցը կփակեն: Հավաքը ուղեկցվում է երգերով այդ թվում` կենդանի կատարումներով: Մինչեւ այդ ոստիկանությունը կոչ էր արել հավաքը տեղափոխել այլ վայր: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր