15998 դիտում
15:03 28-06-2014
Երևանի կայազորի զինվորական դատախազը, «մեծ մտածողի» հայացքով, կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունիսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում իր անդրանիկ [url=https://shamshyan.com/hy/article/18702/]ասուլիսի[/url] ժամանակ հայտարարեց, որ համակարգում չեն մնալու այնպիսի դատախազներ, ովքեր կխախտեն օրենքը:
Այսօր կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հերացի փողոցում լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Toyota Camry մակնիշի՝ 55 TT 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը հանդիսանում է գլխավոր դատախազության Երևանի զինվորական կայազորի դատախազ Հովսեփ Սարգսյանը: Վերջինս այնպիսի հայացք ու դիրք էր ընդունել, որ ականտեսներին թվում էր, թե հանդիպել են «մեծ մտածողի», ով «մեծ մտածողի» հայացքով խախտում էր երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով առանց ամրագոտու:
Մի քանի ականտեսներ, իմանալով, որ օրինախախտ վարորդը մայրաքաղաքի գլխավոր զինվորական դատախազն է, կատակում էին, թե` տեսնես կատարած խախտման համար «հաուբախտ» կնստի՞: Կարծում ենք՝ Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի և հանրությանը հայտնի դատախազը, ով դատարաններում դատերի ժամանակ, այդ թվում՝ հայտնի մարտիմեկյան դեպքերի, անարգանքի սյունին էր գամում ամբաստանյալներին, վարչական պատասխանատվության կենթարկվի կատարած օրինախախտման համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
8213 դիտում
16:34 17-02-2019
Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազը չէ. ՀՀ դատախազության պարզաբանումը
985 դիտում
12:29 11-07-2022
Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են օրենսգրքով սահմանված ընթացակարգը. Փաստաբանական խումբ