Սաակաշվիլիի թիմը աշխատավարձ կստանա ԱՄՆ-ի կառավարությունից
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Միացյալ Նահանգները կօգնեն Օդեսայի նոր ոստիկաններին մարզվել, ինչպես նաև իր թիմի աշխատավարձերը կվճարեն:
«Պայմանավորվել ենք, որ Կալիֆորնիայի ոստիկանները կմարզեն Օդեսայի նոր ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ամերիկյան կառավարությունը համաձայնվել է միջոցներ հատկացնել Սաակաշվիլիի նոր թիմի աշխատավարձ տրամադրելու համար»,-գրառել է Վրաստանի նախկին նախագահը: