211652_close_icon
views-count888 դիտում article-date 18:57 06-07-2015

Շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել: Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված կանգառասրահների վերանորոգումը, տեղադրվում են կանգառանշաններ: Վարչական շրջանների hամապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակվում են նաև հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ուղղությամբ մշտադիտարկումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական իրավախախտման 8 դեպք: Հանձնարարել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց որակին ու սահմանված ժամկետում ավարտելուն:

Նմանատիպ նյութեր