211652_close_icon
views-count1370 դիտում article-date 13:50 06-07-2015

Ունիվերսիադա. Օրվա արդյունքները

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոյիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլուն հսղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց հետագա պաքարից: Նույն քաշային կարգում Բելոռուսի հավաքականում հանդես էր գալիս նաև մեր հայրենակից, գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեռմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին՝ Վահե Թութխալյանն, ով սակայն պարտվեց ճապոնացի Շո Տատեյամային և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից: Հայաստանը ներկայացնող մյուս ձյուդոյիստը՝ Դավիթ Նիկողոսյանը չնայած 1/16-րդ եզրափակիչ փուլում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրո Կանիվեցին, սակայն քանզի վերջինս մտավ եզրափակիչ, Նիկողոսյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ՝ հայ ձյուդոյիստը 1-ին և 2-րդ շրջանների արգելքները հաջողությամբ հաղթահարեց, համապատասխանաբար հաղթանակներ տանելով Չեռնագորիան ներկայացնող Նիկոլա Գարդասևիչի, ապա նաև Դոմինկյան Հանրապետությունը ներկայացնող Խոսե Դե Լեոն Լոպեսի նկատմամբ, սակայն 3-րդ շրջանում պարտվեց ֆրանսիացի Արթուր Կլերգերտին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից և բավարարվեց 7 րդ հորիզոնականով: Հայազգի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ուկրաինան ներկայացնող Շուշաննա Ղևոնդյանը (57կգ) բավական հաջող հանդես եկավ և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Վաղը մրցասպարեզ դուրս կգա մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր