Եվրոպացի առաջնորդները մեկնաբանել են հույների ընտրությունը
Եվրոպացի առաջնորդներն ընդունում են Հունաստանի հանրաքվեի արդյունքները, սակայն հիշեցնում են հույների համար տխուր հետևանքների մասին:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ ստիպված են ընդունել հույների ընտրությունը` ավելացնելով, որ այժմ որոշում պետք է կայացնի Աթենքը, քանի որ գնդակը հունական դաշտում է:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ այժմ Հունաստանին անհրաժեշտ է ոչ թե ֆինանսական այլ` մարդասիրական օգնություն: