Թբիլիսիում հայտնաբերվել է ջրհեղեղի հետևանքով անհետ կորած վագրի դին
Թբիլիսիի կենդանաբանական այգու հարևանությամբ` «Լագունա Վերե» ջրային համալիրի տարածքում փրկարարները որոնման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են անհետ կորած վագրի դին:
Սա վտանգավոր համարվող վերջին կենդանին էր, որի որոնողական աշխատանքները ջրհեղեղից հետո դեռևս շարունակվում էին: Ըստ Վրաստանի համապատասխան մարմինների՝ Թբիլիսիում այլևս չկան անհետ կորած վտանագավոր կենդանիներ:
Հայտնաբերվել են նաև փոքր կենդանիների դիեր: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաք Թբիլիսիում ուժգին ջրհեղեղ էր տեղի ունեցել: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել էր Վերե գետը և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածներում խոշոր ջրհեղեղի պատճառ դարձել։