1658 դիտում
09:19 05-07-2015
Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը. Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը` Սահմանադրության օրվա առթիվ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորվար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այն ներկայացնում է ստորեւ.
Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել այս պայքարի հիմքում։ Ուստի Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը։
Այս գեղեցիկ առիթով ես շնորհավորում եմ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին, մեր բոլոր պետական այրերին, շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին ու հատկապես այդ ատյանի ղեկավար Գագիկ Հարությունյանին, ով պետականամետ մտածողությամբ ազգային գործիչ է։ Գագիկ Հարությունյանն ու իր գործընկերներն այսօր լուրջ խնդիր ունեն՝ բարեփոխել Սահմանադրությունը, ինչն անընդհատ, շարունակական պրոցես է, բայց կարեւոր է, որ գործող Սահմանադրությունը ելքեր կարողանում է առաջարկել բոլոր իրավիճակներում։
Սահմանադրության օրը, հիրավի տոնական է, իսկ օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է, միասնական լինելն է, պարտաճանաչ քաղաքացի լինելն է, ինչու չէ՝ նաեւ քաղաքացիական իրավունքներին եւ ազատություններին տեր լինելն է։
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
12:23 08-10-2024
Հեծանվային զբոսանք՝ հիմա էլ Մոսկվայում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
892 դիտում
12:07 08-10-2024
ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր. տեսանյութ