Չինաստանում գործարանը փլուզվել է բանվորների վրա
Չինական Չժեցյան նահանգում Wenling City կոշիկի գործարանում փլուզում է տեղի ունեցել, ինչի ժամանակ շենքում գտնվել է ավելի քան 50 մարդ: Կատարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, 49 մարդ էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է BBC-ն:
Նախնական արդյունքներով, փլուզման պատճառը կարող է լինել լողավազանը, որը կառուցվել է շենքի տանիքին: