211652_close_icon
views-count2233 դիտում article-date 12:44 04-07-2015

Իսպանիայում վրացական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Իսպանիայի իրավապահները հուլիսի 3-ին ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են վրացիներից բաղկացած հանցախմբի: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Տեղեկությունների համաձայն՝ գործողությունն իրականացվել է վրացական մաֆիայի դեմ ուղղված հատուկ օպերացիայի շրջանակներում: Այն իսպանական ոստիկանությունը նախապատրաստել է շուրջ 1 տարի: Ձերբակալվել է 35 մարդ: Վերջիններիս մոտից առգրավվել է մի քանի հարյուր հազար եվրո, զենք և հանցագործության համար պահվող այլ առարկաներ ու գործիքներ: Խումբը գործել է Մադրիդի, Բասկովի երկրի, Վալենսիայի և Մուսիայի տարածքներում: Հանցախմբի ղեկավարը «օրենքով գող» Զվիադ Դարսաձեն է, ում իսպանացիներն անվանում են ամենահեղինակավոր վրացի հանցագործենրից մեկը Իսպանիայում:

Նմանատիպ նյութեր