Հատուկ գործողություններ Իսպանիայում՝ հայկական մաֆիայի դեմ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Իսպանիայի հատուկ ծառայությունները խոշոր հատուկ գործողություն են սկսել հայկական մաֆիայի դեմ։ Այս մասին հայտնում են Կատալոնիայի իրավապահ ծառայությունները:
Հաղորդվում է, որ հատուկ գործողությանը մասնակցում է ավելի բան 1000 իրավապահ։ Նախատեսվում է ձերբակալել 142 մարդու, ինչպես նաև 73 խուզարկության անցկացնել երկրի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մադրիդում, Բարսելոնում, Վալենսիայում, Ալիկանտեում։
Քննությունը սկսվել է 2016թ. Վրաստանի երկու քաղաքացիների սպանությունից հետո, որոնք կապեր ունեին օրենքով գող Կախաբեր Շուշանաշվիլիի հետ։ Իրավապահները տեղեկացրել են, որ խոսքը «խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի» մասին է, որին մասնակցում են ծնունդով հայաստանցիներ։ Նրանք կասկածվում են փողերի լվացման, թմրանյութերի և զենքի վաճառքի, կոռուպցիայի, ծխախոտային արտադրանքի մաքսանենգության և այլ հանցագործությունների մեջ։
Նշվում է, որ խուզարկությունների մեծ մասն արդեն ավարտվել է, կան ձերբակալվածներ։ Դրանց թվում է օրենքով գող Արմենակ Բադալյանը, որը հայտնի է ԲԴՈ մականունով։ Նա ձերբակալվել է երեկ առավոտյան՝ Կատալոնիայի Բադալոնա բնակավայրի իր տանը»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]