Մեքսիկացի քաղաքապետը 2-րդ անգամ ամուսնացել է կոկորդիլոսի հետ. տեսանյութ
Սան-Պեդրո Խուամելուլա մեքսիկական քաղաքի քաղաքապետը 2-րդ անգամ ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն սպիտակ զգեստով է եղել: Ամուսնական երդումից և այլ ծիսակատարություններից հետո, փեսացուն համբուրել է հրասնացուին:
Հանդիսավոր արարողությունից հետո սողունին բաց են թողել գետում: Հարսանիքի բոլոր ծախսերը հոգացել են քաղաքացիները:
Տեղի ձկնորսները հավատում են, որ նման ծիսակատարությունները իրենց հաջող որս կապահովեն: Հարկ է նշել, որ քաղաքապետը պատրաստվում է հաջորդ տարի կրկին ամուսնանալ կոկորդիլոսի հետո: