211652_close_icon
views-count1955 դիտում article-date 09:27 04-07-2015

Բաղրամյան պողոտայում հաջորդ փուլը պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ ընթացող բողոքի ակցիաները, իրենց աննախադեպ դրական արդյունքներով հանդերձ, բացահայտեցին մեր հասարակության մեջ, առաջին հերթին՝ քաղաքական համակարգում գոյություն ունեցող արատները, ինչը նույնպես դրական հետևանք կարելի է համարել: Իսկ այդ արատներից ամենամեծն ու ամենավտանգավորը քաղաքականության վարկաբեկվածությունն է, որն ամեն օր նոր դրսևորում է ստանում Բաղրամյան պողոտայում: Այնտեղ, ըստ էության, կարելի է զբաղվել ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Այն դեպքում, երբ Բաղրամյանում տեղի ունեցողը մաքուր քաղաքականություն է, առանց քաղաքական դերակատարների»: Ըստ թերթի, քաղաքացիական շարժումն ամեն օրվա հետ մարում է, ու դրա ամենագլխավոր պատճառներից մեկը շարժումը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահելն է: Այն, ինչի մասին բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից խոսում են իշխանությունները: Այնուհետև թերթը եզրակացնում է, որ հաջորդ փուլը, թերեւս, պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը, «որովհետև քաղաքացիականությունն ինքնին դեռևս բավարար չէ առաջադրված խնդիրները լուծելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր