2031 դիտում
22:09 03-07-2015
Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվելու է. առաջիկայում հայտնի կատարողներ են պողոտայում համերգով հանդես գալու
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին 13-րդ գիշերն էլ անցկացնեն Բաղրամյան պողոտայում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի թղթակիցը, ակտիվիստները ելույթով հանդես եկան եւ հարցրեցին, թե պատրաստ են պայքարը շարունակել Բաղրամյան պողոտայում` դրական բացականչություններ հնչեցին:
Այնուհետեւ Բաղրամյան պողոտայի ակտիվը նշեց, որ ունեն երեք տարբերակ ՝ հետ գնալ, կողմ քաշվել կամ շարունակել պայքարը: Որոշվեց շարունակել պայքարը:
«Հաղթնակը մենք ենք»,- սա է լինելու մեր հիմնական կարգախոսերից մեկը,- նշեց ակտիվիստներից մեկը:
Նրանք նշեցին նաեւ, որ առաջիկայում համերգներով հանդես կգան Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը եւ Էդուարդ Զորիկյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
17:47 13-07-2021
Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր