211652_close_icon
views-count1446 դիտում article-date 20:11 02-07-2015

Բակո Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ եւ ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի [url=http://www.president.nkr.am/am/news/visits/2869/]լրատվական ծառայությունից[/url]:

Նմանատիպ նյութեր