211652_close_icon
views-count757 դիտում article-date 20:25 02-07-2015

Ստեղծվել է առևտրի խթանման հանձնաժողով

Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը: Կառավարության մեկ այլ որոշումով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Գավի դաշինքի միջև «Պատվաստանյութերի և դրամական աջակցության համար» համագործակցության շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումն ավելի մատչելի և հասանելի դարձնելու նպատակով «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները միաձուլվել են, ստեղծվել է «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է Սևանի նոր հիվանդանոցային մասնաշենքի շինարարության ծրագրով, կարևորել մարզային մարմինների հետ նախարարության համատեղ աշխատանքը:

Նմանատիպ նյութեր