211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բայրոնի փողոցում

views-count1157 դիտում article-date 17:27 02-07-2015
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար՝ 2015 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բայրոնի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Բայրոնի փողոցում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից Մարկ Գրիգորյան փողոցի ուղղությամբ: Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթևեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր