Գյունդողանը մնաց «Բորուսիայում»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գերմանիայի հավաքականի խաղացողը կարող է տեղափոխվել «Բավարիա»: Հենրիխ Մխիթարյանի թիմակցի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»:
Սակայն բոլոր թիմերն էլ հրաժարվեցին բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ, քանի որ վերջինս բավական բարձր աշխատավարձ էր պահանջում: